Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
19.06.2018 | 04:26

...թե ՀՀ գլխավոր դատախազի երբեմնի տեղակալ Արմեն Դանիելյանը, որը վերջին շրջանում աշխուժացել է և հիշել իր պաշտոնավարման օրերը, «գտնելով», որ իրեն հանիրավի են ազատել դատախազի տեղակալի պաշտոնից, փորձելով իր վրա հրավիրել նոր իշխանությունների ուշադրությունը՝ որոշակի ակնկալիքներով, լրիվ հակառակ արդյունքի է հասել:

Էրեբունու հայտնի հեղինակություններից մեկի հետ «օրթախ» բիզնեսներով զբաղված՝ կոռուպցիայի դեմ պայքարն սպասարկող երբեմնի դատախազի տեղակալն այդպիսով բացել է սեփական «Պանդորայի արկղը»՝ իր վրա սևեռելով պատկան մարմինների ուշադրությունը: «Նրան անգամ պաշտոնանկության օրերին իր մտերիմ Աղվան Հովսեփյանը չցանկացավ տանել իր մոտ աշխատանքի, ուր մնաց մենք ցանկանանք «օգտվել նրա «ծառայությունից» ու «կենսափորձից»,- ասաց նոր իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրը։

Դիտվել է՝ 20827

Մեկնաբանություններ